ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՊԱՅՔԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան բոլոր 4 հանդիպումներում էլ լարված պայքար է սպասվում, քանի որ առաջին հանդիպումներին թիմերից ոչ մեկին չի հաջողվել լուրջ առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ:
«Գանձասար» - «Փյունիկ» (0:0)
Առաջին խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից հետո կապանցիները որոշակի առավելություն ստացան, քանի որ սեփական հարկի տակ «Գանձասարը» անհամեմատ հաջող է հանդես գալիս եւ այսօրվա դրությամբ միակ հայկական ակումբն է, որ ունի երկրպագուների մեծ բանակ:
«Կիլիկիա» - «Միկա» (0:1)
Առաջնությունում խիստ անհաջող մեկնարկած «Կիլիկիան» դեռ հնարավորություն ունի շարունակելու պայքարը գավաթի խաղարկությունում: Առաջին խաղում զիջելով նվազագույն հաշվով Երվանդ Կրբաշյանի սաները պատասխան խաղում պետք է առնվազն 1 գնդակ ուղարկեն մրցակցի դարպասը: Սակայն, «Միկան» վերջին տարիներին բավական հաջող է հանդս գալիս հենց գավաթի խաղարկություններում եւ գավաթային թիմի համբավ ունի, ուստի երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված «Կիլիկիայի» հավար, շատ դժվար կլինի հաղթահարել այս փուլի արգելքը:
«Բանանց» - «Շիրակ» (1:0)
Փոխչեմպիոնը «Բանանցը» աստիճանաբար սկսում է կայուն խաղ ցուցադրել: Եթե թիմի հարձակման գիծը առայժմ աչքի չի ընկնում արդյունավետ խաղով, ապա պաշտպանությունը բավական հուսալի է գործում եւ պաշտոնական նախորդ 2 հանդիպումներում մրցակիցներին չի հաջողվել գրավել այս թիմի դարպասը: Իսկ «Շիրակի» համար գավաթի խաղարկությունը միակ հնարավորությունն է պայքարը շարունակելու համար: Բացի այդ, գյումրեցիները լինելով անկախացած Հայաստանի ամենատիտղոսակիր թիմերից մեկը, դեռ ոչ մի անգամ չեն տիրացել Հայաստանի գավաթին:
«Ուլիս» - «Արարատ» (1:0)
Այս զույգի ֆավորիտը արդեն «Ուլիսն» է, քանի որ Սուրեն Բարսեղյանի թիմը առաջին խաղում հաղթանակ տոնեց: Սակայն, «Արարատի» ֆուտբոլիստները եւ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, հանդիպումից հետո նշեցին, որ հանդիպման հաշիվը չի համապատասխանում իրականությանը: «Մենք այդ խաղում ուժեղ էինք մրցակցին: Շատ դառը պարտություն էր, քնաի որ չիրացրեցինք բազմաթիվ գոլային պահեր», - օրեր առաջ «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր Սուքիասյանը: Այս խաղում «Արարատը» հնարավորություն ունի ռեւանշի հասնել կրած պարտության համար եւ ապացուցել, որ առաջին խաղում գրանցված արդյունքը պատահականություն էր: Արդեն լավ մարզավիճակում է նաեւ թիմի գլխավոր ռմբարկու Մարկոսը, որը նախորդ տարի Հայաստանի առաջնության ամենաարդյունավետ խաղացողն էր: