A
A
ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸ` ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի Հայաստանի 1990-91թթ. ծնվածների պատանեկան հավաքականը մեկնել է Թբիլիսի, որտեղ 12-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Պատանեկան հավաքականը Վրաստանում կմարզվի Արեգ Վաթյանի եւ Վիկտոր Աղաջանյան-Նովենցի գլխավորությամբ: 7 օր մարզվելուց հետո հայ բասկետբոլիստները կմասնակցեն մրցաշարի, որին կմասնակցեն հիմնականում վրացական թիմեր:
Բնականաբար հարց է առաջանում, թե ինչու են հայ բասկետբոլիստները Հայաստանի փոխարեն մարզվում Վրաստանում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից «Ա1+»-ին հայտնեցին, որ հարեւան երկրում պայմանները ավելի լավ են եւ էժան, քան Հայաստանում: Բացի այս Վրաստանում հնարավոր կլինի ուժերը չափել բավական ուժեղ թիմերի հետ, իսկ Հայաստանում սպարինգ մրցակիցների խնդիր կա: