ՄԵԿ ՈՍԿԻ, ՄԵԿ ԱՐԾԱԹ
Աջակցիր «Ա1+»-ինՏամպերեյում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ազատ ոճայիններից հետո պայքարի մեջ մտան նաեւ հունա-հռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի կազմում հիանալի ելույթ ունեցավ 120կգ գերծանր քաշային Յուրի Պատրիչկեւը, որը այս քաշային կարգում դուրս գալով եզրափակիչ` պարտության մատնեց ռուս հայտնի ըմբիշ Հասան Բարոեւին: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Պատրիկեեւը այսպիսով ամենածանր քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն:
55կգ քաշային կարգում Եվրոպայի նախկին չեմպիոն Ռոման Ամոյանը հաղթելով մի քանի հանդպումներում դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Բայրամովի հետ, ցավոք, Ամոյանը պարտվեց եւ արժամացավ միայն արծաթե մեդալի:
60կգ քաշային կարգում հաջող հանդես եկավ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արման Նազարյանը, որը հանդես էր գալիս Բուլղարիայի դրոշի ներքով: Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ եւ պարտվեց ֆինն Յարկո Հույկուին: Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնող Խոսրով Մելիքյանը 1/8-րդ եզրափակիչում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Աբդուլինին:
60կգ քաշայինների պայքարում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի հավաքականի նախկին անդամ Էդուարդ Բարսեղյանը, որը ներկայումս ներկայացնում է Լեհաստանը: Բարսեղյանը հաջողությամբ հաղթահարելով 1/16-րդ եզրափակիչի արգելքը, հաջորդ փուլում պարտվեց ապագա չեմպիոնին:
66կգ քաշային կարգում Արման Ադիկյանը պարտվեց հենց առաջին փուլում: 74կգ քաշային կարգում Էդգար Բաբայանը եւս իր առաջին մրցավեճից հետո դուրս մնաց հետագա պայքարից: Նույն բախտին արժանացավ նաեւ 84կգ քաշային Տիգրան Սահակյանը: 96 կգ քաշային կարգում Արման Գեղամյանը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեց վրացի Ռամազ Նոզաձեին: