ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՎԱՍՏԱՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Չեխիայում ջախջախիչ հաշվով պարտություն կրեց Ադրբեջանի հավաքականից: Աշխարհի առաջնության ընտրական փուլի այս հանդիպումից առաջ ադրբեջանցիները համարվում էին բացահայտ ֆավորիտ ներ: Դա պայմանավորված էր նրանով, որ հարեւան երկրի հավաքականում հիմնականում հադես էին գալիս արտասահմանցիներ, որոնք ստանալով Ադրբեջանի քաղաքացիություն` սկսել են պաշտպանել այս երկրի պատիվը: Իսկ Հայաստանի հավաքականը, բացի այն, որ չուներ մեծ թվով բարձրակարգ խաղացողներ, նաեւ նախքան մրցավայր մեկնելը ստիված էր մարզվել անորակ մարզադահլիճներում: Երեւանում այսօր միջազգային ստանդարտներին համապատասխանում է միայն ՆԳՆ-ին պատկանող «Դինամոն», որտեղ վաղուց արգելված է ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելը:
Հայաստան - Ադրբեջան հանդիպումը սկսվել է հյուրերի առավելությամբ եւ արդեն 2-րդ րոպեին Ռաջաբ Ֆարադձադեն բացել է հաշիվը: Հաշիվը բացելուց հետո ադրբեջանցիները շարունակել են գրոհել, իսկ Հայաստանը փորձել է հաջողության հասնել հակագրոհների շնորհիվ: 10-րդ րոպեին փորձառու Արմեն Գուլամբարյանին հաջողվել է հավասարեցնել հաշիվը, սակայն քիչ անց Մուրադ Խայբուլաեւը կրկին առաջ է մղել մրցակցին:
Ընդմիջումից հետո առավելությունը կրկին եղել Ադրբեջանի կողմը: Ընդամենը 1 րոպեի ընթացում Վիտալի Բորիսովը 2 անգամ գրավել է Հայաստանի դարպասը: Քիչ անց Ռիզվան Ֆարալիեւը 5-րդ անգամ է գրավել մեր ընտրանու դարպասը: Մինչեւ խաղավարտ Ադրբեջանը եւս 4 անգամ է հաջողության հասել եւ հաղթել խոշոր 9:1 հաշվով:
Այս խայտառակ պարտությունից հետո մեր ընտրանին վաղը մրցելու է Չեխիայի հավաքականի հետ, որի հարկի տակ էլ անցկացվում է մրցաշարը: