Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԿՈՍԸ ԿՐԿԻՆ «ԱՐԱՐԱՏՈՒՄ» է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2007թ առաջնության լավագույն ռմբարկու Պիզելի Մարկոսը այդպես էլ չկարողացավ պայմանագիր կնքել արտասահմանյան որեւէ ակումբի հետ: Երկարատեւ փնտրտուքներից հետո բրազիլացի ֆուտբոլիստը ժամանել է Երեւան եւ պատրաստվում է նոր պայմանագիր կնքել «Արարատի» հետ:

Մարկոսի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք բելառուսական, ուկրաինական եւ ավստրիական ակումբներ: Վերջին շաբաթներին ֆուտբոլիստը գտնվում էր Ավստրիայում, սակայն այնտեղ եւս նա չկարողացավ դրսեւորել իր ողջ կարողությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախորդ առաջնությունում Պիզելի Մարկոսը մեծ թվով գոլեր խփեց եւ դարձավ լավագույն ռմբարկու:

Բրազիլացի ֆուտբոլիստը արդեն իրավունք ունի հագնել նաեւ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը եւ բացառված չէ, որ մասնակցի մարտի 26-ին կայանալիք Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպմանը:

Իսկ «Արարատը» այս օրերին մարզվում է Արարատի «Այգ» մարզաբազայում: Մարտի 1-ին արարատցիները ստուգողական հանդիպում կանցկացնեն Կապանի «Գանձասարի» հետ: