A
A
ՖԱՎՈՐԻՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԷ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Չեխիայի Պարդուբիցե քաղաքում միմյանց հետ կհանդիպեն ֆուտզալի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Սկբունքային այս մրցավեճից առաջ միջազգային բուքմեյքերական գրասենյակները բացահայտ առավելություն են տալիս ադրբեջանցիներին, որոնց հաղթանակի համար սահմանվել է ընդամենը 1.16 գործակից: Հայաստանի հաղթանակը գնահատվել է 7.50 գործակցով: Նույնքան գործակից է սահմանվել նաեւ ոչ-ոքիի համար:
Հիշեցնենք, որ սա աշխարհի 2008թ. առաջնության ընտրական հանդիպում է: Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականը ընդգրկված են ընտրական 7-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Չեխիայի եւ Ֆինլանդիայի հավաքականները: