ՄԻԱՆԳԱՄԻՑ 5 ՏԱՐՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը իրենց բավական լավ են դրսեւորել Դոնեցկի «Մետալուրգի» կազմում, որը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:
Ակումբի ղեկավարությունը որոշել է նրանց հետ 5 տարվա պայմանագիր ստորագրել հայ ֆուտբոլիստների հետ: «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յաշչենկոն նշել է, որ գոհ է հայ ֆուտբոլիստների ցուցադրած խաղից. «Նրանք շատ լավ դրսեւորեցին իրենց եւ համոզված եմ, որ կուժեղացնեն մեր խաղը: Ընդհանուր առմամբ` բոլոր ֆուտբոլիստներից էլ գոհ եմ: Տղաները մեծ նվիրումով են հանդես գալիս»: Մարզիչը ընդգծել է նաեւ, որ «Մետալուրգը» ոչ մի դեպքում չի զիջի իր տեղը Ուկրաիանյի բարձրագույն խմբում: Առաջին շրջանի ավարտից հետո Դոնեցկի թիմը 17 միավորով ընթանում է 13-րդ հորիզոնականում:
Սամվել Մելքոնյանը եւ Արարատ Առաքելյանը, մոտ 20 օր առաջ լքելով «Բանանցը», հայտնվեցին «Մետալուրգին» եւ փորձաշրջան են անցնում այս թիմի կազմում:
Իրեն հատկապես լավ է դրսեւորել Սամվել Մելքոնյանը, որը Կրասնոդարի «Կուբանի» հետ խաղում դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ` մոտ 22 մետրից կատարած շեշտակի հարվածով: