ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՍՈՉԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկը» շարունակում է նախապատրաստվել գալիք մրցաշրջանին եւ իր երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում:
Այս անգամ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը մրցել է Սոչիի «Ժեմչուժինա» թիմի հետ եւ հաղթել 2:0 հաշվով: Չեմպիոնի կազմում մեկական անգամ աչքի են ընկել Հայաստանի հավաքականի անդամներ Հենրիխ Մխիթարյանը եւ Կառլեն Մկրտչյանը: Փետրվարի 27-ին «Փյունիկիը» կմրցի նաեւ «Սոչի-04» թիմի եւ եւ կվերադառնա Երեւան: Մարտի 6-ին թիմը պատրաստվում է մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք եւ անցկացնել ուսումնամարզական վերջին հավաքը: «Փյունիկի» կազմում առայժմ փոփոխություններ չկան: Թիմում փորձաշրջան է անցնում մի ռուս դարպասապահ: Հավանական է, որ կրկին «Փյունիկում» հանդես կգա Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Գալուստ Պետրոսյանը:
Երեւանի «Ուլիսը» ավարտեց ուսումնամարզական հավաքը Արարատի «Այգ» մարզաբազայում: Փետրվարի 23-ին «Ուլիսը» ընկերական հանդիպում անցկացրեց «Բանանցի» հետ: Հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը նշեց, որ այս խաղում հնարավոր եղավ պարզել, թե որքանով է թիմը պատրաստ գալիք մրցաշրջանին: Մարզչի կարծիքով «Ուլիսը» բավականին լավ պատրաստակամություն է ցուցաբերել: Թիմը շարունակում է փորձարկել մի շարք ֆուտբոլիստների, իսկ մարտին Բարսեղյանի սաները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում: Մինչ Անթալիա մեկնելը «Ուլիսը» նախատեսում է 2 ստուգողական հանդիպում անցկացնել Հայաստանում:
Երեւանում է նաեւ «Բանանցը», որը մարտին պատրաստվում է 2-րդ հավաքը անցկացնել Կիպրոսում, որտեղի վերադարձավ նախորդ շաբաթ: