Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԳՆՈՒՍԸ ՀԱՂԹԵՑ ԼԵՎՈՆԻՆ

Սպորտ

«Մորելիա -Լինարես-2008» շախմատային սուպերմրցաշարի առաջին շրջանի վերջին տուրում Լեւոն Արոնյանը կրեց իր 2-րդ պարտությունը: Հայ գրոսմայստերը սեւերով զիջեց նորվեգացի Մագնուս Կառլսենին: Արոնյանը եւս մեկ անգամ պարտություն էր կրել` մեկնարկային տուրում զիջելով Վեսելին Տոպալովին:

Ալեքսեյ Շիրովը սպիտակներով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Թեմուր Ռաբաբովի նկատմամբ, իսկ Տոպալովը սեւերով հաղթեց Պետեր Լեկոյին: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ միայն Անանդ - Իվանչուկ պարտիայում:

Առաջին շրջանից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում է Վիշվանաթան Անանդը, որին 4-ական միավորով հաջորդում են Տոպալովը եւ Շիրովը: Արոնյանը եւ Կառլսենը 3.5-ական միավորով բաժանում են 4-րդ հորիզոնականը: