Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՀՊԱՆԵՑ 2-ՐԴ ՏԵՂԸ

Սպորտ

Մեկ օրյա ընդմիջումից հետո այսօր Մեքսիկայի Մորելիա քաղաքում վերսկսվեց «Մորելիա - Լինարես- 2008» սուպերմրցաշարը: 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց Պետեր Լեկոյի հետ, որը բավական անհաջող է հանդես գալիս: Մրցամարտը ավարտվեց ոչ-ոքի: Տուրի կենտրոնական մրցամարտում` Տոպալով - Անանդ պարտիայում, եւս գրանցվեց ոչ-ոքի: Խաղաղ ելք գրանցվեց նաեւ Իվանչուկ – Շիրով պարտիայում: Իսկ ահա Թեմուր Ռաջաբովը պարտության մատնեց Մագնուս Կառլսենին:

Այժմ մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որին 3.5 միավորով հաջորդում է Լեւոն Արոնյանը: Ռաջաբովը, Տոպալովը եւ Շիրովը 3-ական միավորով եզրափակում են լավագույն եռյակը: Մրցաշարային աղյուսակը 2.5-ական միավորով եզրափակում են Լեկոն, Կառլսենը եւ Իվանչուկը:

7-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Մագնուս Կառլսենի հետ: Այս տուրի ավարտից հետո գրոսմայստերները կուղեւորվեն Իսպանիայի Լինարես քաղաք, որտեղ կկայանան 2-րդ շրջանի հանդիպումները: