Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՄՎԵԼԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ԻՐԵՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը իրեն բավական լավ է դրսեւորում Դոնեցկի «Մետալուրգի» կազմում, որը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Հայտնի է, որ Մելքոնյանը եւ Արարատ Առաքելյանը մոտ 15 օր առաջ լքելով «Բանանցը» հայտնվեցին «Մետալուրգին» եւ փորձաշրջան են անցնում այս թիմի կազմում:

Իրեն հատկապես լավ է դրսեւորում Սամվել Մելքոնյանը, որը Կրասնոդարի «Կուբանի» հետ խաղում դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ` մոտ 22 մետրից կատարած շեշտակի հարվածով: «Մետալուրգը» հաղթել է 3:1 հաշվով: Ըստ ակումբի պաշտոնական կայքի` Սամվելի խաղը մեծ տպավորություն է թողել «Մետալուրգի» մարզչական շտաբի վրա, քանի որ հայ ֆուտբոլիստը բոլոր ստուգողական խաղերում էլ բավական ակտիվ է եւ օգտագործելով իր արագությունը` մեծ դժվարությունների առջեւ է կանգնեցնում մրցակցի պաշտպաններին: Իրեն վատ չի դրսեւորում նաեւ Արարատ Առաքելյանը, որը եւս հանդես է գալիս կիսապաշտպանությունում:

Առաքելյանը եւ Մելքոնյանը առայժմ պատկանում են Երեւանի «Բանանցին», որը այս օրերին գտնվում է Երեւանում: «Բանանցը» վաղը ստուգողական հանդիպում կանցկացնի «Ուլիսի» հետ, իսկ մարտի 1-ին կմեկնի Կիպրոս, որտեղ կանցկացնի ուսումնամարզական 3-րդ հավաքը: