Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԻՐՈՂԱԿԱՆ ԹԻՄԻՆ ԷԼ ՉՀԱՂԹԵՑԻՆ

Սպորտ

Թուրքմենստանի մայրաքաղաքում մեկնարկել է «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական խաղարկությունը, որի մասնակիցների թվում է նաեւ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Միկան»:

Արկադի Անդրեասյանի թիմը առաջին խաղում մրցել է Թուրքիայի սիրողական ակումբների հավաքականի հետ: Թեեւ «Միկայում» հանդես են գալիս բացառապես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, սակայն հանդիպումը ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

«Միկայի» սպրոտային տնօրեն Արմեն Պետիկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ թիմում առայժմ փոփոխություններ չկան, իսկ փորձաշրջան անցնող վրաց ֆուտբոլիստները չեն արդարացրել սպասելիքները, ուստի ակումբը հրաժարվել է նրանց ծառայություններից:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում: «Փյունիկը» երեկ պետք է իր 2-րդ ստուգողական հանդիպումը անցկացներ, սակայն հանդիպումը առաջ ձյան պատճառով չի կայացել: