ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ՈւԿՐԱԻՆԱ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանցի» առաջատար ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանը եւ Արարատ Առաքելյանը հանդես կգան Դոնեցկի «Մետալուրգում», որի սեփականատերն է համարում թիմի հովանավոր Օլեգ Մկրտչյանը:
Թեեւ այս ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված էին մի շարք գերմանական ակումբներ, իսկ Սամվել Մելքոնյանը նույնիսկ փորձաշրջան անցավ «Ֆրայբուրգում», սակայն Հայաստանի հավաքականի խաղացողները իրենց ելույթները կշարունակեն «Մետալուրգում»:
Դոնեցկի «Մետալուրգը» Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում բավական անհաջող է հանդես գալիս: Եթե նախորդ տարիներին թիմը իր տեղը ուներ լավագույն քառյակում, ապա այժմ ընդամենը 13-րդն է եւ գտնվում է վտանգավոր գոտում: Ներկայումս «Մետալուրգը» մարզում է Սերգեյ Յաշենկոն, որի առջեւ խնդիր է տրվել պահպանել տեղը բարձրագույն խմբում: «Մետալուրգի» դարպասը պաշտպանում է «Բանանցի» նախկին դարպասապահ Դմիտրի Վորոբյովը, որը մեծ թվով հանդիպումներ է անցկացրել Հայաստանի հավաքականում: Դոնեցկի թիմում հանդես են եկել նաեւ մի շարք այլ հայ ֆուտբոլիստներ, այդ թվում «Բանանցի» ներկայիս ավագ Եղիշե Մելիքյանը:
Ավելացնենք, որ Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը այժմ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում են ուսումնամարզական հավաքի եւ հանդես են գալու Մալթայի մրցաշարում, որի ավարիտից հետո կմիանան «Մետալուրգին»: