Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐՏՎԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻՆ

Սպորտ

Հունվարի 26-ից 28-ը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականները գտնվում էին Իրանում, որտեղ անցկացրեցին երկու ընկերական հանդիպում: Նախ մեր ընտրանին, որում ընդգրկված էին ֆուտբոլիստներ եւ ազգային, եւ երիտասարդական հավաքականներից, մրցեց Իրանի ազգային երկրորդ հավաքականի հետ եւ պարտվեց 2:5 հաշվով: Մեր թիմի կազմում աչքի ընկան Ռուսաստանի «Միտիշի» թիմից հրավիրված երիտասարդ Կարո Հովհաննիսյանը եւ Արմեն Սանամյանը` Երեւանի «Եվրոպայից»:

Այնուհետեւ նույն թիմը հանդիպեց արդեն Իրանի ազգային հավաքականի հետ եւ կրկին զիջեց` այս անգամ 3:8 հաշվով: Երկու գնդակ մրցակցի դարպասն ուղարկեց Կարո Հովհաննիսյանը, իսկ մեկ գոլ էլ խփեց Արման Սահակյանը` Երեւանի «Թալ Գրիգից»:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից մարտի 2-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմասնակցի 2008 թվականի աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Ֆինլանդիայի եւ Ադրբեջանի ընտրանիները:

Նշենք նաեւ, որ Իրանում տեղի ունեցած խաղերում Հայաստանի հավաքականի կազմում բացակայում էին մեր լեգիոներները` Արմեն Գյուլամբարյանը, Արմեն Դանիելյանը եւ Արտակ Պողոսյանը: