Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Սպորտ

Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող Արթուր Մալոյանը հրավեր է ստացել հանդես գալու Ռուսաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում, որը փետրվարի 8-15-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թուրքիայում եւ ստուգողական հանդիպումներ անցկացնելու թուրքերի հեը:

Սակայմ, առայժմ հայտնի չէ, թե արդյոք Մալոյանը կընդունի այդ հրավերը թե ոչ, քանի որ նա հրավեր ունի նաեւ Հայաստանից: Մասնավորապես մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ցանկանում էր նրան տեսնել իր գլխավոր ընտրանու կազմում, որը մայիսին Երեւանում հանդես է գալու Եվրոպայի առաջնության «Էլիտ-ռաունդում»: ՀՖՖ-ում «Ա1+»-ին հայտնեցին, որ Մալոյանը խոստացել է վերջնական որոշում կայացնել առաջիկա 3-4 օրերի ընթացքում:

Մալոյանը նախորդ տարի հանդես էր գալիս «Սպարտակի» փոխարինողների կազմում, իսկ 2008թ. սկզբից նա արդեն մարզվում էր գլխավոր թիմում:

Ի դեպ, ժամանակին նման իրավիճակ էր ստեղծվել ռուսաստանաբնակ մեկ այլ ֆուտբոլիստի` Կարեն Օհանյանի շուրջ: Վերջինս ընդունելով Ռուսաստանի երիտասարդական հավաքականում հանդես գալու հրավերը` մերժեց Հայաստանի ազգային թիմից ստացված առաջարկը: Արդյունքում` Օհանյանը այդպես էլ չկարողացավ ընդգրկվել Ռուսաստանի հավաքականում, իսկ այժմ հանդես է գալիս ցածրակարգ մի ակումբում: