ՖԱՎՈՐԻՏԸ ՀԱԿՈԲՅԱՆՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 2-ին Մոսկվայում մեկնարում է «Մոսկով-Օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են նաեւ մի շարք հայ շախմատիստները: Խոսքը վերաբերվում է Վլադիմիր Հակոբյանին, Յուրի Համբարձումյանին, Զավեն Անդրեասյանին, Կարեն Ասրյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Աղասի Ինանցին, Դավիթ Քալաշյանին, Սմբատ Լպուտյանին, Հրանտ Մելքումյանին:
Այս շախմատիստները հանդես կգան Ա խմբում Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 269 շախմատիստներ, որոնց շարքում ամենաբարձր վարկանիշը ունի Վլադիմիր Հակոբյանը, ուստի գլխավոր ֆավորիտը հենց հայ գրոսմայստերն է: Հակոբյանի հիմնական մրցակիցները կինեն Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Մալախովը, Էռնեստո Ինարկիեւ, Վդիմ Զվայցիգեւը, Արտյոմ Տիմոֆեեւ, Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովը եւ իհարկե Հայաստանի վերջին 2 տարիների չեմպիոն Կարեն Ասրյանը:
Բ խմբին կմասնակցեն 300-ից ավել շախմատիստներ, որոնց թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Գասպարյանը, Արթուր Ղարագյոզյանը, Վահագն Խաչատրյանը, Վարդան Խոջայանը, Վարդան Մելքոնյանը, Առնոլդ Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը, Սարգիս Սարգսյանը, Տիգրան Սիմոնյանը, Համազասպ Վարդանյանը