ԱՄՈՅԱՆԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Աշխատանք» մարզապալատում կայացավ հունա-հռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին հանարպետության 84 ուժեղագույն ըմբիշները:
55կգ քաշային կարգում ինչպես միշտ մրցակցությունից դուրս էր Ռոման Ամոյանը: 2006թ. Եվրոպայի չեմպիոնը այս անգամ եւս հաջողությամբ պահպանեց չեմպիոնի կոչումը: Մնում է հուսալ, որ Ամոյանը նույն ոճով հանդես կգա նաեւ վարկանիշային մրցաշարերում եւ օլիմպիական ուղեգիր կնվաճի:
60կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ Խոսրով Մելիքյանը: 66կգ քաշային կարգում հաջողության հասավ Արտակ Հարությունյանը, 74կգ-ում` Էդգար Բաբայանը, 84 կգ-ում Տիգրան Սահակյանը, 96կգ-ում Արման Գեղամյանը, իսկ գերծանր քաշային կարգում` Արա Առաքելյանը:
Ավելորդ չէ նշել, որ նախորդ առաջնությունների համեմատ 2008թ. առաջնությունը կազմակերպչական առումով զգալիորեն տարբերվում էր: Վերջապես մրցաշարը անցկացվեց լուսատախտակների առկայությամբ, ինչը նախկինում բացակայում էր: Մի քանի օր պայքարի մեջ կմտնեն նաեւ ազատ ոճայինները: