Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՈւԺԵՂԱԳՈՒՅՆՆ Է

Սպորտ

Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարում 2-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Ինչպես եւ նախորդ տարի Արոնյանին հաղթանակը շնորհվել է լրացուցիչ ցուցանիշներով:

Վերջին 13-րդ տուրում Լեւոնը սեւերով մրցել է մրցաշարի միակ կին գրոսմայստեր Հուդիթ Պոլգարի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքիով: Խաղաղ ելք է գրանցվել նաեւ Կառլսեն-Ռաջաբով, Անանդ - Կրամնիկ, Տոպալով - Ադամս, Իվանչուկ – վան Վելի պարտիաներում, իսկ Գելֆանդը սպիտակներով պարտության է մատնել Ելյանովին, Լեկոն` Մամեդյարովին:

Մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում 8-ական միավորով հայտնվել են Արոնյանը եւ Կառլսենը: Լրացուցիչ ցուցանիշներով Լեւոնը ճանաչվել է հաղթող: 3-րդ հորիզոնականը 7.5-ական միավորով բաժանել են Ռաջաբովը եւ Անանդը: 7-ական միավորով 5-րդ հորիզոնականում են հանգրվանել Իվանչուկը եւ Լեկոն: Կրամնիկը, որը համարվում էր հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը, բավարարվել է ընդամենը 7-րդ հորիզոնականով: