Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՐՁՅԱԼ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ

Սպորտ

11-րդ տուրի հանդիպումներով այսօր Վեյկ ան Զեեւում վերսկսվեց «Կորուս Չես-2008» սուպերմրցաշարը: Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց հոլանդացի Լուկ վան Վելիի հետ եւ 46-րդ քայլին պարտության մատնեց մրցակցին: Իսկ առաջատար Կառլսենը սպիտակներով զիջեց աշխարհի չեմպիոն Անանդին:

Նախավերջին 12-րդ տուրից առաջ Լեւոն Արոնյանը 7 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում են ընթանում Անանդը, Ռաջաբովը եւ Կառլսենը, որոնք վաստակել են 6.5-ական միավոր: