ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 19-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկող ԱՊՀ եւ մերձբալթյանի երկրների չեմպիոնների միջեւ կայանալիք «Համագործակցության գավաթի» խաղարկությանը ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» կմասնակցի մարտական կազմով: Այս օրերին «Բանանցը» սեփական մարզաբազայում բուլղարացի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ նախապատրաստվում է առաջիկա մրցաշարին:
Ակումբի մամուլի քարտուղար Արա Արոյանը «Ա1+»-ին հայտնեց, որը թիմը «Համագործակցության գավաթի» խաղարկությունում հավատարմագրել է հետեւյալ 21 ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Դմիտրի Պիվավարենկո
Գեորգի Նիկուրաձե
Ստեփան Ղազարյան
Պաշտպաններ
Արա Խաչատրյան
Եղիշե Մելիքյան
Անդրեյ Չերեւկո
Հովհաննես Գրիգորյան
Կիսապաշտպաններ
Խորեն Վերանյան
Աղվան Հայրապետյան
Սարգիս Կարապետյան
Նոա Կասուլե
Արամ Բարեղամյան
Էդուարդ Կակոսյան
Ոոմեո Ջենեբյան
Արարատ Առաքելյան
Սամվել Մելքոնյան
Գագիկ Ղասաբյան
Մարկո Գանչեւ
Հարձակվողներ
Արսեն Բալաբեկյան
Սեմյոն Մուրադյան
Նորայր Գյոզալյան
Պատվիրակությունը Ռուսաստան կուղեւորվի ակումբի նախագահ Սարգսի Իսրայելյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում կլինի նաեւ «Բանանցի» փոխնախագահ, «Արարատ-73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը:
D խմբում ընդգրկված «Բանանցը» հունվարի 19-ին կհանդիպի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ի հետ: Մեկ օր անց Հայաստանի փոխչեմպիոնի մրցակիցը կլինի ուզբեկական «Պախտակորը»: Խմբային մրցաշարի վերջին մրցավեճում նա կհանդիպի Կիեւի «Դինամոյի» հետ: Ուկրաինայի չեմպիոնը հանդես է գալու 2-րդ կազմով: