Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԵՌ ՀԱՆԳՍՏԱՆՈւՄ Է

Սպորտ

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցի» կազմից հեռացել էր նրա առանցքային ֆուտբոլիստ Արամ Հակոբյանը, որը նաեւ Հայաստանի հավաքականի անդամի թեկնածու է: Փորձառու ֆուտբոլիստը «Ա1+»-ին հայտնեց, որ ներկայումս հանգստանում է , սակայն տրանսֆերային պատուհանի բացվելու ընթացքում կարող է հայտնվել որեւէ արտասահմանյան ակումբում:

Այս հարցով զբաղվում է ֆուտբոլիստի գործակալը: Առավել հավանական է, որ Հակոբյանը կհայտնի ԱՊՀ-երկրներից մեկում, մասնավորապես Ռուսաստանում, Ուկրաինայում կամ Բելառուսում:

Ի դեպ, Արամ Հակոբյանը արդեն արտասահմանում հանդես գալու զգալի փորձ ունի: 2005թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», Ալչեւսկի «Ստալում», ինչպես նաեւ Մարիոպուլի «Իլիչեւեցում»: Հակոբյանը մեծ թվով հանդիպումներ է անցկացրել նաեւ Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականներում:

Հիշեցնենք, որ նախքան այս «Բանանցից» հեռացել էր նաեւ սերբ դարպասապահ Նենադ Ռադաչան: Թե Հակոբյանը, թե Ռադաչան համարվում էին «Բանանցի» առաջատար խաղացողներ, ուստի գալիք մրցաշրջանի մեկանարկից առաջ փոխչեմպիոնը համալրման լուրջ կարիք կունենա: