A
A
ՄՐՑԱՎԱՐԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում կայանալիք «Կոզաչկա» - «Նեուչատել» բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկության հանդիպման մրցավարը կլինի Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Ռոստոմյանը, որը նաեւ Հայսատանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է:
Եվրոպական ակումբային մրցաշարերի պատմության մեջ սա 1-ին դեպքն է, որ հայ մրցավարին վստահվում է նման բարձր մակարդակի հանդիպում: Ռոստոմյանը նախկինում վարել էր հավաքականների մակարդակով հանդիպումներ, այդ թվում մինչեւ 18 տարեկանների տղամարդկանց Եվրոպայի առաջնության հանդիպումները: