Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Սպորտ

Այսօր առավոտյան Երեւան ժամանեց բռնցքամարտի Հայսատանի հավաքականը, որը հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 3-ը Չիկագոյում մասնակցում էր աշխարհի 2007թ. առաջնությանը: Հայաստանի պատվիրակությունը հայրենիք ժամանեց առանց 54կգ քաշային Վաչագան Ավագյանի, որը մոտ 10 օր առաջ փախուստի էր դիմել առաջնությունից:

Հայաստանի պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը «Ա1+»-ին հայտնեց, որ կատարվել է հնարավորը հայ մարզիկին վերադարձնելու համար.«Ես նույնիսկ Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսությամբ հանդես եկա` կոչ անելով բռնցքամարտիկին վերադառնալ եւ նշեցի, որ տոմսը մեզ մոտ է, ամեն ինչ պատրաստ է Հայաստան վերադառնալու համար»: