ՊԱՐՏՎԵԼ ԵՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՀանդբոլի Հայաստանի հավաքականը Թբիլիսում անցկացրել է «Չելենջ գավաթի» խաղարկության 1-ին հանդիպումը` մրցելով Մոլդովայի հավաքականի հետ: Հայ մարզիկները պարտվել են խոշոր 17:33 հաշվով: Խմբի մյուս խաղում Վրաստանը 36:24 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ այս թույլ զարգացած երկրների մրցաշար է, որտեղ 1-ին տեղը գրաված հավաքականը շարունակում է պայքարը:
ՍԿՍԵԼ Է ՀԱՂԹԵԼ
Հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը վերջապես սկսել է հաջող հանդես գալ Բարսելոնայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում: 7-րդ տուրում իսպանացի Միգել Կորդովա Իլեսկասին պարտության մատնելուց հետո Վահանյանը 8-րդ տուրում առավելության է հասել Դուբալն Նարցիսկոյի նկատմամբ, որը եւս ներկայացնում է Իսպանիան:
Վերջին 9-րդ տուրից առաջ Վահանյանը 3.5 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: 9-րդ տուրում Վահանյանի մրցակիցը կլինի մրցաշարային աղյուսակը 1.5 միավորով եզրափակով Խորդի Ֆլուվիան: