Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ ԿՈՐՈՇՎԻ 3-ՐԴ ԽԱՂՈՒՄ

Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը անակնկալ ավարտ ունեցավ: Երեւան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի թիմը` ՖԻՄԱ-ն, 73:64 հաշվով պարտության մատնեց ԵՊՀ-ին: 1-ին խաղում հաղթել էր ԵՊՆ-ն, ուստի հաշիվը հավասարվեց` 1:1:

Ըստ Առաջնության կանոնակարգի` թիմերը եւս մեկ հանդիպում կանցկացնեն եզրափակչի ուղեգիր նվաճելու համար: Վճռորոշ հանդիպումը այս թիմերի միջեւ կկայանա չորեքշաբթի օրը` ժամը 18:00-ին:

Եզրափակիչի մյուս ուղեգրին տիրացել էր «Պոլիտեխնիկը»: Ինչպես հայտնի է «Գյումրի» թիմը ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել ժամանել Երեւան: Գյումրեցիներին պարտություն էր գրանցվել 0:20 հաշվով:

Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների «Գյումրին» ֆինանսական խնդիրները լուծել է եւ հաջորդ մրցաշրջանից կրկին հանդես կգա Հայաստանի առաջնությունում: