A
A
ԴԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ` 24:0
Աջակցիր «Ա1+»-ինՍա հադնբոլում կամ բասկետբոլում գրանցված արդյունք չէ: Սա ֆուտբոլային հաշիվ է, որը գրանցվել է Դանիայի եւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների կանանց հավաքականների հանդիպման ընթացքում:
Մակեդոնիայում մեկնարկած Եվրոպայի առաջնության ընտրական 5-րդ խմբի մեկնարկային խաղում հայ աղջիկները գերխոշոր հաշվով զիջել են դանիացիներին: Գրանցված արդյունքը միանգամայն սպասելի էր, քանի որ կանանց ֆուտբոլը Հայաստանում այսօր անուշադրության է մատնված, իսկ 17 տարեկանների կազմում ընդգրկված էին ֆուտբոլիստուհիներ, որոնք ընդամենը 2-3 ամիս է` ինչ սկսել են զբաղվել ֆուտբոլով:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը անցկացնելու է Ֆրանսիայի հետ: Ֆրանսիան 1-ին մրցավեճում 11 գնդակ է ուղարկել Մակեդոնիայի դարպասը: