Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ 6-ՐԴՆ Է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Բրյուսելում 0:3 հաշվով պարտություն կրեց Բելգիայի հավաքականից: «Եվրո-2008»-ի շրջանակներում սա հայ ֆուտբոլիստները 2-րդ խոշոր հաշվով պարտությունն էր:

Հայաստանը, նախորդ 4 հանդիպումներում վաստակելով 8 միավոր, այս խաղում հնարավորություն ուներ զարգացնել հաջողությունը եւ մրցաշարային աղյուսակում շրջանցել 5-րդ հորիզոնականում գտնվող Բելգիային: Հայ ֆուտբոլիստները վատ չսկսեցին հանդիպումը եւ 1-ին կեսում դարպասը գրավելու ավելի շատ հնարավորություններ ունեցան: 2-րդ կեսում դարձյալ հավասար պայքար էր ծավալվել, սակայն 63-րդ րոպեին բելգիացիներին վերջապես հաջողվեց բացել հաշիվը: Փորինման մտած բելգիացի Սոնկը գլխի դիպուկ հարվածով գրավեց Կասպարովի պաշտպանած դարպասը: Ընդունած գոլիս հետո մեր թիմի պաշտպանությունը փլուզվեց եւ 6 րոպե անց Դեմբելեն, անարգել ներխուժելով տուգանային հրապարակ, կրկնապատկեց հաշիվը: Եւս 6 րոպե անց Գերետս արդեն 3-րդ գնդակը ուղարկեց Հայաստանի դարպասը` վերջակետ դնելով այս հանդիպմանը:

Այսպիսով 4 հաջող հանդիպումներից հետո խոշոր հաշվով պարտություն, որը մտորելու լուրջ տեղիք է տալիս: Իհարկե, Հայաստանի հավաքականը չէր կարող անվերջ հաջող հանդես գալ, սակայն ներկայիս Բելգիան Բրազիլիա կամ Իտալիա չէ, որի դեմ հաջող հանդես գալը ֆանտաստիկա ոլորտից լիներ: Պարտությունը ուներ նաեւ օբյեկտիվ պատճառներ, որոնցից մեկը մեր ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունն էր: Հայաստան- Սերբիա ծանրագույն խաղից հետո շատերը չէին հասցրել վերականգնվել եւ դա ակնհայտ էր 2-րդ կեսում: Դե իսկ ամենամեծ խնդիրը ներկայիս հավաքականում դա հարձակման գիծն է, որտեղ հանդես են գալիս ֆուտբոլիստներ, որոնց մենք սովոր ենք տեսնել կիսապաշտպանությունում: Սակայն հավաքականի մարզիչները, թիմում չունենալով բարձրակարգ հարձակվողներ, ստիպված են կիսապաշտպաններին օգտագործել առջեւի գծում:

Ընտրական Ա խմբում, որտեղ ընդգրկված է Հայաստանի հավաքականը, երեկ կայացել է եւս 2 հանդիպումը: Ադրբեջանը Բաքվում 1:6 հաշվով պարտություն է կրել Սերբիայից: Այս անհաջողությունից հետո ադրբեջանցիները վերջնականապես զրկվեցին Հայաստանին շրջանցելու երազանքից: Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ Ղազախստանի նկատմամբ:

Ահա մրցաշարային աղյուսակը Ա խմբում.

ԽՄ

1. Լեհաստան 12 24

2. Պորտուգալիա 12 23

3. Սերբիա 12 20

4. Ֆինլանդիա 12 20

5. Բելգիա 12 15

6. Հայաստան 10 9

7. Ղազախստան 12 7

8. Ադրբեջան 10 5