Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴԼԻՆ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ

Սպորտ

Շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկաների առաջնության 7-րդ տուրը այնքան էլ հաջող չէր հայ շախմատիստների համար: Մեդալների համար պայքարող Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը եւ Արման Փաշիկյանը բավարարվեցին միայն կեսական միավորով:

Այժմ լավագույն արդյունքը ունի Ավետիքյանը, որը 5 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: Փաշիկյանը եւ Մելքումյանը 4.5-ական միավորով ընթանում են 12-17-րդ տեղերում: Հայաստանի մյուս ներկայացուցիչները ավելի համեստ արդյունքներ ունեն: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է եգիպտացի Ահմեդը Ադլին, որի հաջորդում է 5.5 միավոր վաստակած Վիկտոր Լազնիչկան, որը ներկայացնում է Չեխիան:

Ադլիիի ցույց տված արդյունքը մեծ անակնկալ է, քանի որ նա իր վարկանիշով զիջում է մի շարք շախմատիստների:

Աղջիկների պայքարում Աննա Հայրապետյանը 4.5 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում: Մեր մյուս շախմատիստուհիները մեդալի չեն հավակնում: