ՓԱՇԻԿՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈւԹՅՈւՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ մեդալի հավակնում է միայն Հրանտ Մելքումյանը, որը անցկացրած 5 պարտիաներում 4 միավոր է վաստակել եւ ընթանում է 7-րդ տեղում:
Այս տուրում Արման Փաշիկյանը կրեց իր առաջին պարտությունը եւ այժմ 3 միավորով ընթանում է ընդամենը 20-րդ հորիզոնականում: Ավետիք Գրիգորյանը 3.5 միավորով 14-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում է ֆիլիպինցի Վեսլի Սոն:
Աղջիկների պայքարում մեր շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ունեն Աննա Հայրապետյանը եւ Անահիտ Խաչատրյանը, որը 3-ական միավորով ընթանում են աղյուսակի միջնամասում:
2 ՄԵԴԱԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆՈւՄ
Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «Ա1+»-ին հայտնեցին, որ 52 կգ Անուշ Հակոբյանը իր քաշային կարգում դուրս է եկել եզրափակիչ եւ պարտություն կրել: Անուշը արժանացել է արծաթե մեդալի: 90կգ քաշային կարգում Հակոբ Առաքելայնը նվաճել է բրոնզե մեդալ: Հայաստանի մյուս ներկայացուցիչներին մրցանակային տեղ գրավել չի հաջողվել:
Հայ երիտասարդները կմասնակցեն նաեւ նոյեմբերի 24-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայանալիք Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: