Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ԵՐԵՔՆ ԵՆ

Սպորտ

Մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների շախմատի աշխարհի առաջնության երրորդ տուրի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնը, անգլացի Դավիդ Հովելը եւ չինացի Հաո Վանգը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ունի Արման Փաշիկյանը, որը 2.5 միավորով գտնվում է ութերորդ հորիզոնականում: 3-րդ տուրում Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց: Ցավոք այս տուրում պարտություն կրեց Ավետիք Գրիգորյանը, որից սպասելիքները մեծ են: Գրիգորյանը այժմ 1.5 միավորով ընդամենը 35-րդն է: Սակայն մասնագետների վկայությամբ առաջնությունում դեռ ամեն ինչ նոր է սկվում եւ մինչեւ մրցաշարի ավարտը մրցաշարային աղյուսակում շատ լուրջ փոփոխություններ կլինեն: Դա պայմանավորված նրանով, որ պատանիները անցկացնելու են միանգամից 13 տուր: Տիգրան Մամիկոնյանը, Հայկ Թամազյանը եւ Հրանտ Մելքումյանը երկուական միավորով ընթանում աղյուսակի միջնամասում:

Աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիները առայժմ անհաջող են հանդես գալիս: Նունե Դարբինյանը, Լիա Մարտիրոսյանը, Աննա Հայրապետյանը եւ Նարինե Ղազարյանը 2-ական միավորով առայժմ հեռու են առաջատարների խմբից: