Փաշինյանը պատմում է Ալիևի հետ Վիեննայում ունեցած հանդիպման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ կայացած հանդիպումը դրական է գնահատում: «Հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ կամ պարտվողներ, և իմ կարծիքով շատ կարևոր է, որ հանդիպումից հետո կողմերն իրենք մեկնաբանություններում լինեն հնարավորինս կոռեկտ և հավատարիմ՝ ճշմարտությանը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարությունները տրամագծորեն համապատասխանում են միմյանց և ընդգծում է համապատասխանեցումը խոսակցության տրամաբանությանը, այն, ինչ կողմերը կարողացել են ձևակերպել որպես տեքստ: Բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու համար մենք պետք է մոռանանք հին տեքստերը և նոր մոտեցումներով առաջնորդվենք։ Փաշինյանի խոսքով, ինքը Վիեննայի հանդիպմանը վերահաստատեց, որ Ստեփանակերտի հարցով է գնացել և բանակցային գործընթացը առավել արդյունավետ դարձնելու համար կրկին ասել է որ Ստեփանակերտը պետք է մնա բանակցային կողմ: