Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿՄ-ի նոր ղեկավարը կընտրվի ապրիլի 7-ին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ekm-1

«Ա1+»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ վաղը՝ ապրիլի 2-ին, ժամը 13։00-ին կայանալու է ԵԿՄ վարչության նիստ՝ արտահերթ համագումար հրավիրելու նպատակով։ Մեր ԵԿՄ-ական աղբյուրների հաղորդմամբ՝ արտահերթ համագումարն անցկացվելու է այս կիրակի՝ ապրիլի 7-ին, Մելիք-Ադամյան փողոցի՝ կառավարության նիստերի դահլիճում։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվելու է մեկ թեկնածու՝ Սասուն Միքայելյանը։