A
A
Մարտի 31-ին «Ժառանգությունը» նոր վարչություն կընտրի
Մարտի 31-ին տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Արմեն Մարտիրոսյանը համագումարին չի մասնակցի, քանի որ արտերկրում է։ Այդ մասին հայտնեց կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը։ Փոխնախագահի փոխանցմամբ՝ համագումարի օրակարգը ներառելու է կուսակցության երկու տարվա կատարած աշխատանքի վերաբերյալ զեկույցը, քննարկումներ, ելույթներ, ինչպես նաև վարչության նոր կազմի ընտրություն։