Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԸՆԴԱՄԵՆԸ 7-ՐԴՆ Է

Սպորտ

Մեխիկոյում կայացած շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը ինչպես եւ սպասվում էր ավարտվեց Վիշվանաթան Անանդի հաղթանակով: Հնդիկ գրոսմայստերը, 14 հնարավորից վաստակելով 9 միավոր, վստահորեն զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:

Իսկ ահա Լեւոն Արոնյանի ելույթը խիստ անհաջող էր: Հայ գրոսմայստերից սպասելիքները մեծ էին, սակայն դրանք ընդհանրապես չիրականացան, քանի որ Լեւոնը գրավեց նախավերջին 7-րդ հորիզոնականը` առաջ անցնելով միայն Ալեքսանդր Գրիշչուկից: Վերջին 14-րդ տուրում Արոնյանը սպիտակներով պարտվեց Վլադիմիր Կրամնիկին:

Վերջինս 8 միավորով գրավեց 2-րդ տեղը եւ փաստորեն աշխարհի չեմպիոնի կոչումը զիջեց Անանդին: 8 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Բորիս Գելֆանդը, որը դարձավ մրցաշարի հայտնությունը:

Թեեւ Գելֆանդը փորձառու գրոսմայստեր է, սակայն նախքան մրցաշարի մեկնարկը ֆավորիտների թվին չէր դասվում: