Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13 ԳՆԴԱԿ ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻՑ

Սպորտ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինեւ 19 տարեկանների հավաքականը խիստ անհաջող է սկսել իր ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Լվովում մեկնարկած խմբային մրցաշարի 1-ին խաղում հայ ֆուտբոլիստուհիները 0:13 հաշվով զիջել են Շոտլանդիայի ընտրանուն:

Գրանցված արդյունքը անակնկալ չէ, քանի Հայաստանում այսօր ընդամենը 70 ֆուտբոլիստուհի կա, որոնցից շատերը մի քանի ամիս է` ինչ զբաղվում են ֆուտբոլով: Նման պայմաններում դժվար է որեւէ արդյունք ակնկալել Հայաստանի կանանց հավաքականից:

Հայաստանի հետ միեւնույն խմբում ընդգրկված Ադրբեջանը 0:3 հաշվով պարտվել է Ուկրաինային: Մեր աղջիկները դեռ հանդիպելու են Ուկրաինայի եւ Ադրբեջանի մինչեւ 19 տարեկանների հավաքականների հետ: