Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ

Սպորտ

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը ավարտվեց Հայաստանի հավաքականի համար: Այսօր Թաիլանդում մրցասպարեզ դուրս եկավ մեր վերջին ներկայացուցիչը` 75կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը: Պոկում վարժությունում Խուրշուդյանը գրավեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժություն նա գրավեց 6-րդ տեղը եւ բնականաբար չկարողացավ արժանանալ մեդալի: Մինչ այս անհաջողության էին մատնվել նաեւ Մելինե Դալուզյանը եւ Նազիկ Ավդալյանը: Այսպիսով Հայաստանի կանանց հավաքանը որեւէ մեդալի չարժանացավ, մինչդեռ 2007թ. Ստրասբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունում մեր աղջիկները թիմային պայքարում 1-ինն էին: Իհարկե, աշխարհի առաջնությունը ավելի լուրջ փորձություն է, սակայն տարօրինակը այն է, որ Թաիլանդում մեր աղջիկներին շատ դեպքերում գերազանցեցին նաեւ եվրոպացի մարզուհիները:

Թաիլանդում միակ ուշագրավը 77կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն դարձավ Գեւորգ Դավթյանի ելույթն էր: Երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստանը կրկին արծաթե մեդալ ունեցավ աշխարհի առաջնությունում:

Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով, որտեղ հորիզոնականում է հայտնվելու, քանի որ դեռ մրցումները շարունակվում են: