Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՏԵՐԴԱՄԻՑ ՊՐԱՀԱ, ԱՊԱ ԵՐԵՎԱՆ

Սպորտ

Վաղը ձյուդոյի Հայաստանի հավաքականը կմեկնի Ռոտերդամ, որտեղ սեպտեմբերի 27-ին մեկնարկում է աշխարհի գավաթ խաղարկության հերթական փուլը: Հայաստանի հավաքականը մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ Հոլանդիա է մեկնելու հետեւյալ կազմով. Արթուր Սրապյան (60կգ), Աշոտ Վարդիկյան (60կգ), Համբարձում Տոնոյան (66կգ), Մեսրոպ Բարբարյան (66կգ), Ղազարոս Գրիգորյան (73կգ):

Ռոտերդամյան ստուգատեսից հետո հերթը Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականինն է:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «Ա1+»-ին հայտնեցին, որ երիտասարդական հավաքականը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հոկտեմբերի 5-7-ը մասնակցելու են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը առաջնությանը մասնակցելու է որպես մրցավար, իսկ Հայաստանի հավաքականը մարզիչներ Տիգրան Բաբայանի եւ Կարապետ Խրչայանի գլխավորությամբ Պրահա է մեկնելու այսպիսի կազմով. Անուշ Հակոբյան (52կգ), Հոհաննես Դերմիշյան (60կգ), Արտյոմ Բաղդասարյան (66կգ), Ռոբերտ Վարդանյան (73կգ), Հակոբ Առաքելյան (90կգ):

Իսկ նոյեմբերի 10-ին Երեւանում մեկնարկում է ձյուդոյի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը` «Գրան պրիի» խաղարկությունը, որին մասնակցելու է մոլորակի ուժեղագույն մարզիկները: Հայաստանը հավանաբար կներկայացնեն Արմեն Նազարյանը եւ Հոհաննես Դավթյանը, որոնք մեր ամենատիտղոսակիր ձյուդոիստներն են եւ արդեն իրավունք են ստացել մասնակցել 2008թ. օլիմպիական խաղերին: