Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՀԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ԴԵՌ ԱՊԱՔԻՆՎՈւՄ Է

Սպորտ

Նախորդ տարի շվեյցարական «Արաու» ֆուտբոլային ակումբ տեղափոխված Վահե Թադեւոսյանը վերադարձել է հայրենիք: Երիտասարդ ֆուտբոլիստը 2006թ. «Բանանցի» կազմում ունեցած հաջող ելույթներից հետո մեկնեց Շվեյցարիա, սակայն այժմ կրկին «Բանանցում» է: Ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ Թադեւոսյանը «Բանանցում» հանդես կգա վարձավճարով մինչեւ տարեվերջ: Վահեն այժմ վնասվածք ունի, ուստի առայժմ չի կարող օգնել իր թիմին, սակայն ակումբում հույս ունեն, որ շուտով նա կապաքինվի եւ «Բանանցի» կօգնի հաջող հանդես գալ Հայաստանի առաջնության մնացած հանդիպումներում:

Մինչ այս վարձավճարով «Բանանց» էր տեղափոխվել «Փյունիկի» հարձակվող Գեւորգ Ղազարյանը, որը ընթացիկ մրցաշրջանի հայտնությունն է եւ բավական արդյունավետ խաղ է ցուցադրում:

«Բանանցում» հաջող է հանդես գալի նաեւ մեկ այլ երիտասարդ հարձակվող Արսեն Բալաբեկյանը: Նման հարձակման գծով «Բանանցը» թերեւս դառնում է լավագույնը մեր առաջնությունում: