Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԶԻԿՆ ԷԼ ՉՓԱՅԼԵՑ

Սպորտ

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեծ էին սպասելիքները հայ ծանրորդուհիներից, որոնք 2007թ. Եվրոպայի առաջնություն հիանալի ելույթներ էին ունեցել: Ցավոք, Թաիլանդում մեր սպասելիքները չեն արդարանում:

Երեկ 63կգ քաշայինների պայքարում ընդամենը 4-րդ տեղը գրավեց Մելինե Դալուզյանը, որը Եվրոպայի գործող չեմպիոնն է, իսկ այսօր մրցահարթակ դուրս եկավ 69կգ քաշային Նազիկ Ավդալյանը: Վերջինս եւս չկարողացավ արժանանալ մեդալի:

Վաղը պայքարի մեջ կմտնի 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որը Հայաստանի վերջին ներկայացուցիչն է աշխարհի առաջնությունում: Եթե Հռիփսիմեին չհաջողվի մեդալ նվաճել, ապա Հայաստանի հավաքականը օլիմպիական խաղերում բավական քիչ ուղեգիր կնվաճի: