ԿՐԱՄՆԻԿԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈւԹՅՈւՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՄեխիկոյում շարունակվում է շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը, որտեղ կայացան 9-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց առաջատար Վիշվանաթան Անանդի հետ, որին պարտվել էր 1-ին շրջանում: Այս անգամ գրանվեց ոչ-ոքի: Մեծ անակնկալ գրանցվեց Ալեքսանդր Մորոզեւիչ-Վլադիմիր Կրամնիկ պարտիայում, որում հաջողության հասան սպիտակները:
Սա Կրամնիկի 1-ին պարտությունն էր, որը ձեռնտու էր 1-ին հերթին Անանդին: Հնդիկ գրոսմայստերը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ նրան հետապնդող Գելֆանը ունի 5 միավոր: Գելֆանը այս տուրում պարտվեց Գրիշչուկին: Աշխարհի չեմպիոն Կրամնիկը 4.5 միավորով Լեկոյի եւ Գրիշչուկի հետ ընթանում է 3-5-րդ տեղերում: Արոնյանը եւ Մորոզեվիչը վաստակել են 4-ական միավոր եւ բաժանում են 6-րդ հորիզոնականը:
10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպելու է Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Երեւանում ծնված Գրիշչուկին Արոնյանը շատ լավ ծանոթ է եւ բազմիցս հանդիպել է այս շախմատիստի հետ:
Հաղթելու դեպքում Լեւոնը լավ հնարավորություն կստանա պայքարել լավագույն եռյակում տեղ ունենալու համար: 10-րդ տուրում կայանալու է մրցաշարի ամենակարեւոր պարտիան, որում Կրամնիկը սպիտակներով մրցելու է Անանդի հետ: