ԱՌԱՋԻՆԸ ՄՐՑԱԳՈՐԳ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՄՈՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կուղեւորվի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ սեպտեմբերի 17-ին մեկնարկում է աշխարհի առաջնությունը:
Նախ պայքարի մեջ կմտնեն հունա-հռոմեկան ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնելու հետեւյալ կազմով. Ռոման Ամոյան (55 կգ, Եվրոպայի 2006 թ. չեմպիոն), Խոսրով Մելիքյան (60 կգ), Արման Ադիկյան (66 կգ), Արսեն Ջուլֆալակյան (74 կգ), Դենիս Ֆորով (84 կգ), Արման Գեղամյան (96 կգ), Յուրի Պատրիկեեւ (120 կգ):
Խաղերի ծրագիր
17 սեպտեմբերի, երկուշաբթի
9:00 -13:00 Նախնական գոտեմարտեր (55-60-66կգ)
12:00 Մասնակիցների հերթագրում (74-84-96 կգ)
15:30 -16:15 Խաղերի բացում
16:15 -18:00 Գոտեմարտեր (55-60-66կգ)
18:00 -19:00 Սփոփանքի մրցմարտեր (55-60-66կգ)
19:00 -20:00 Եզրափակիչ գոտեմարտեր (55-60-66կգ)
20:00 Պարգեւատրում
18 սեպտեմբերի, երեքշաբթի
9:00 - 13:00 Նախնական գոտեմարտեր (74-84-96կգ)
12:00 Մասնակիցների հերթագրում (120 կգ)
15:30 - 16:15 Խաղերի բացում
16:00 - 18:00 Գոտեմարտեր (74-84-96կգ)
18:00 - 19:00 Սփոփանքի մրցմարտեր (74-84-96կգ)
19:00 - 20:00 Եզրափակիչ գոտեմարտեր (74-84-96կգ)
20:00 Պարգեւատրում
Սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայինները: Նույն օրը կսկսվի նաեւ ազատ ոճայինների աշխարհի առաջնությունը: Հիշեցնենք, որ 1-8-րդ տեղերը գրաված մարզիկները հնարավորություն կստանան մասնակցելու 2008 թ. Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին: