A
A
«ՈՍԿԵ ԽԱՂԱԿՈՇԻԿԸ» ՀԱՅ ՀԱՐՁԱԿՎՈՂԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Եվրոպայի 2006-07 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու է ճանաչվել Երեւանի «Ադանայի» նախկին հարձակվող Արմեն Գուլամբարյանը, որը ներկայումս հանդես է գալիս Կիպրոսի «Արարատ» թիմում: Հայ հարձակվողը, Հայաստանի առաջնությունում խփելով 128 գնդակ, futsalplanet.com ի կողմից արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» պատվավոր մրցանակին:
Գուլամբարյանը նման պատվի է արժանանում արդեն 3-րդ անգամ: Փորձառու հարձակվողը «Ոսկե խաղակոշիկին» տիրացել էր նաեւ 2003-04 թթ. եւ 2004-05 թթ. մրցաշրջաններում: