Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը հարցաքննվե՞լ է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
918c065a2207d63bfb45c780dd255921

Հատուկ Քննչական ծառայությունը որեւէ կերպ չի մեկնաբանում Սերժ Սարգսանին Մարտի մեկի գործով հարցաքննելու փաստը: Ըստ մամուլի՝ Սերժ Սարգսյանը հարացաքննվել է օրերս:  Նրա գրասենյակից, սակայն, մեր զանգերին չպատասխանեցին: Սարգսյանը 2008թ. մարտին Հայաստանի վարչապետն էր, և նույն թվականի փետրվարի 19-ին ընտրվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ ու պաշտոնն ստանձնեց ապրիլի 9-ին: Ի դեպ, Մարտի մեկի գործի շրջանակներում, կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է  Սահմանադրական կարգը տապալելու մեջ: