A
A
Արթուր Գեւորգյանը փոխել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռուդիկ Մկրտչյանը: Այդ մասին հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի առաջարկով ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշել է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն այսուհետ պետք է զբաղվի միայն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներով, քանի որ շատ է ծանրաբեռնված լինում եւ չի հասցնում պարապել մնացած բռնցքամարտիկների հետ: Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը, ով ավելի վաղ եղել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական: Մյուս տարիքային հավաքականներում մարզչական փոփոխություններ չեն եղել: