A
A
Ես նախապատվություն կտայի կին թեկնածուին, եթե ստիպված լինեի ընտրել ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև. Միրզոյան (տեսանյութ)
«Եթե ես ընտրեի երկու թեկնածուների միջև այլ՝ հավասար պայմաններում, ես նախապատվություն կտայի կին թեկնածուին, եթե ստիպված լինեի ընտրել երկու ուժերի՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև, ես չէի ընտրի ոչ մեկին, որովհետև իմ քաղաքական ուժի ընտրությունը ես վաղուց արել եմ», - հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ըստ Արարատ Միրզոյանի` «Իմ քայլը» դաշինքն առաջնորդվելու է ժողովրդի կամքով։ «Կարծում եմ, այստեղ «Իմ Քայլը» խմբակցության համար նույնիսկ ընտրության հարց չի, որովհետև քաղաքական դաշտում և խորհրդարանում դիրքավորման հարց է ու այն պետք է հիմնված լինի հստակ սկզբունքի վրա։ Հիմա մի դեպքում կա սկզբունք, մի դեպքում՝ չկա, այսքանն է», - ասաց նա։