Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԿՈՍԸ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ԶԱՐՄԱՑՆԵԼ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացավ եւս մեկ հետաձգված հանդիպում, որտեղ Երեւանի «Արարատի» մրցեց «Բանանցի» հետ:

«Արարատի» համար սա շատ կարեւոր մրցավեճ էր, քանի որ սերբ Դուշան Միհիչը նոր նորամուտն էր նշում այս մրցավեճում:

Դրամատիկ պայքարում ընթացած խաղի հաշիվը 73-րդ րոպեին բացեց «Բանանցի» երիտասարդ հարձակվող Արսեն Բալաբեկյանը: Սակայն ընդամենը 2 րոպե անց Մարկոս Պիզելին 11 մետրանոցով հավասարեցրեց խաղի հաշիվը: Նույն Մարկոսը 86-րդ րոպեին արդեն 2-րդ անգամ գրավեց «Բանանցի» դարպասը եւ «Արարատը» հաղթեց 2:1 հաշվով, իսկ Մարկոսը իր խփած գոլերի քանակը հասցրեց 15-ի: