Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիբանանում ՀՀ դեսպանի հանդիպումը հայ խաղաղապահների հետ

Պաշտոնական
agn

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի հարավային Շամա բնակավայրում իրենց ծառայությունն իրականացնող հայկական զորախմբի զինվորներին՝ հայ խաղաղապահներին շնորհավորելու Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով։ ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում ՀՀ դեսպանի այցելության առիթով կազմակերպված պաշտոնական արարողությունից հետո Վահագն Աթաբեկյանն առանձնազրույց ունեցավ խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Դիոդատո Աբագնարայի (Diodato Abagnara) հետ: Քննարկվեցին հայ խաղաղապահների և իտալական հրամանատարության փոխգործակցության ներկա ընթացքն ու հետագա ընդլայնման հեռանկարները: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ղեկավարն առանձնահատուկ գնահատանքով արտահայտվեց ծառայության ընթացքում հայ զինվորների դրսևորած բարձր կարգապահության և մասնագիտական կարողությունների վերաբերյալ: