Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՈՉ-ՈՔԻՆ

Սպորտ

Կոպենհագեն շարունակվում է շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկը` Գաբրիել Սարգսյանը: Առաջին 5 տուրերում Գաբրիելը հաղթել էր մրցակիցներին, սակայն 6-րդ տուրում ոչ-ոքի խաղաց լեհ Միխալ Կրասենկովի հետ, որը մինչ այս եւս միավոր չէր կորցրել: Օգտվելով առաջատարների ոչ-ոքից` ամերիկացի Ֆրիմանը հերթական հաղթանակը տոնեց եւ հավասարվեց նրանց: Այժմ Սարգսյանը, Կրասենկովը եւ Ֆրիմանը 5.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 7-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի հենց Ֆրիմանը: