Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասեք մեկ օր, բանակցությունների ավարտին կիմանաք. Գ. Բաղրամյանը՝ գազի գնի իջեցման մասին

Քաղաքականություն
garegin_baghramyan_e1544088395493.thumb_

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, կառավարության նիստից առաջ,   անդրադառնալով գազի գնի բանակցություններին, լրագրողներին ասաց, որ գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, բանակցությունների արդյունքնում պարզ կլինի։ Նա նշեց, որ լավագույն արդյունքը մեզ համար գնի  իջեցումը կլինի: «Սպասեք մեկ օր, բանակցությունների ավարտին կիմանաք»,-ասաց նա: Նա ասաց, որ  չգիտի, թե ռուսական կողմի տրամադրվածությունը ինչպիսին է: Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է բանակցություննեի արդյունքում գազի գինը, բարձրանա, նա ասաց՝ չի կարծում ,թե կբարձրանա գինը: «Գազի գինը, կարծում եմ, չի բարձրանա: Բանակցությունների արդյունքում պարզ կլինի, կձևավորվի գին սահմանին, հետո արդեն՝ սպառողների համար»,-ասաց նա: