ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀամահայկական 4-րդ խաղերը Երեւանում կմեկնարկեն օգոստոսի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ փակումը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի պետական թատրոնում` օգոստոսի 26-ին:
«Այսօրվա դրությամբ հայտագրվել են 2 հազար 100 մասնակից: Ես կարծում եմ, որ այս թիվը կավելանա, քանի որ մինչեւ օգոստոսի 15-ը ընդունում ենք հայտեր: Հայտագրվել են 68 քաղաք եւ ուզում եմ ընդգծել, որ համահայական խաղերում քաղաքների նման քանակ չի եղել», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը, որը նաեւ խաղերի կազմկոմիտեի նախագահն է:
Վերը նշված 68 քաղաքները ներկայացնում են 25 երկրներ, իսկ 23 քաղաք առաջին անգամ է մասնակցում համահայկական խաղերին. «Սա բավական լուրջ ցուցանիշ է: Ինչպես հայտնի է խաղերը անցկացվում էին 2 տարին մեկ անգամ, բայց երբ որոշվեց անցկացնել 4 տարին մեկ անգամ, խաղերի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն ավելացավ եւ դա են ցույց տալիս վերջին վերլուծությունները»:
Այս տարի հայ մարզիկները կպայքարեն ֆուտբոլ, բադմինթոն, բասկետբոլ, շախմատ, թենիս, սեղանի թենիս, լող, աթլետիկա, ֆուտզալ եւ վոլյեբոլ մարզաձեւերում: Հանդիպումները հիմնականում կկայանան Երեւանի մարզասրահներում, իսկ ֆուտբոլիստները ուժերը կչափեն նաեւ Աշտարակում, Արարատում, Աբովյանում եւ Արտաշատում:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ նախորդ 3 խաղերի ընթացքում բավական պասիվ են եղել հայաստանաբնակ մարզիկները, սակայն այս անգամ պատկերը այլ է. «Հայտագրվել են բոլոր մարզերը եւ դա եւս շատ լավ ցուցանիշ է, որ մարզերում հետաքրքրված են խաղերով: Բավականին լուրջ մասնակություն է ցուցավբերում Ռուսաստանի Դաշնությունը, որը վերջին 3 խաղերում սակավաթիվ ներկայացուցիչներով էր մասնակցում: Այս տարի բավական մեծ թիվ են կազմում ռուսական քաղաքները, որոնց ընդունելու ենք»:
Համահայկական խաղերը պատճաշ կերպով անցկացնելու համար պետական բյուջեից հատկացվել է 80 մլն դրամ. «Սա մեծ գումար չէ: Բացման եւ փակման արարողությունների համար սկզբում պահանջվում էր մոտ 120 մլն, բայց վերանայվեց այդ ամենը եւ տեղավորվեցինք 70 մլն սահմաններում»:
Սպորտի նախարարը չբաչառեց, որ Երեւանի կենտրոնական փողոցներում ընթացքող լայնածավալ աշխատանքները կարող են անհարմարություններ ստեղծել. «Այս մասին զրուցել են քաղաքպետ Երվանդ Զախարյանի հետ: Անհարմարություններ իրոք կլինեն, բայց մենք կաշխատանք, որ որքան հնարավոր քիչ լինեն դրանք: Կարծում եմ մեր հյուրերը կհասնանան, որ կատարվող աշտանանքները անհրաժեշտ են երեւանցիներին»: